Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Վարունգն օգնում է պահպանել քաշն ու խնամել մաշկը

Վարունգն օգնում է պահպանել քաշն ու խնամել մաշկը

Ջրի մեծ քանակության պատճառով վարունգի կալորիականությունը շատ ցածր է (100 գ վարունգը պարունակում է 10-15 կալորիա): Այդ պատճառով, այն խորհուրդ է տրվում օգտագործել գեր մարդկանց:

Այս բանջարեղենը պարունակում է կալցիումական աղեր, օժտված է միզամուղ հատկությամբ, կարգավորում է սրտամկանի կծկումները: Ստամոքսի և աղիքային հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում վարունգն ուտել առանց կեղևի:

Վարունգը դեռևս հնուց օգտագործվել է որպես մաշկը մաքրող, թարմացնող, սպիտակեցնող միջոց:

Վարունգով սպիտակեցնող դիմակի ամենապարզ բաղադրատոմսը հետևյալն է՝ 1 ճ.գ. թարմ վարունգի հյութը խառնել 50 գ խոնավացնող քսուկի (կրեմ) հետ և հաստ շերտով քսել դեմքին: 15-20 րոպեից դիմակը մաքրել բամբակով:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ